Աշխատարան. Հաղորդակցման հմտությունների զարգացումը՝ երիտասարդի մասնակցայնության բանալի
Աշխատարան. Հաղորդակցման հմտությունների զարգացումը՝ երիտասարդի մասնակցայնության բանալի
Share this event
Need help?
Աշխատարանը «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի Երիտասարդական էքսպո 2023-ի ընթացքում կազմակերպված ՈՒՍԱՆՈՒՂՈՒ աշխատարաններից մեկն է, որտեղ կարող եք սովորել ու մտքեր փոխանակել.
- խոսելու ու լսելու մասին.
- համոզելու ու զգացմունքների դերի մասին.
- Ձեր կարծիքը ընտանիքում, ուս. հաստատություն ու տարբեր հարթակներում արդյունավետորեն ներկայացնելու մասին.
ՈՒՍԱՆՈՒՂԻՆ աշխատարանների շարք է, որտեղ կարող եք ձեռք բերել ճգնաժամային իրողություններին դիմակայելու համար անհրաժեշտ հմտություններ, երիտասարդների դրական զարգացմանը վերաբերող գիտելիք և հմտություններ, ինչպես նաև մասնակցել երիտասարդներին վերաբերող քաղաքականության, ծառայությունների, երիտասարդների մասնակցության խնդիրներին վերաբերող քննարկումներին:
Երիտասարդական էքսպո 2023-ը կազմակերպել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` ակտիվորեն համագործակցելով երիտասարդների հետ Երևանում և 2023թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում, ինչպես նաև առցանց հարթակներում: Էքսպոն կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում:
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։
Այստեղ ներկայացված բովանդակությունը բացառապես հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:
Location
ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ