Skip to main content
  • Աշխատարան. Ինչպե՞ս վերապրել պատերազմը
1 of 3

Աշխատարան. Ինչպե՞ս վերապրել պատերազմը

Sat Nov 25, 2023 4:00 PM - 5:00 PM ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ, 0001

Աշխատարան. Ինչպե՞ս վերապրել պատերազմը

Sat Nov 25, 2023 4:00 PM - 5:00 PM ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ, 0001

Need help?

Manage tickets

ՈՒՍԱՆՈՒՂՈՒ այս աշխատարանը վարում է Սեյրանը, ով սիրում է շատ մարզվել, հատկապես լողն է շատ սիրում ու շատ ժամանակ է դրանով զբաղվում։ Երազանքների մասին բարձրաձայնել չի սիրում. սիրում է, երբ դրանց հասնում է ու արդեն ուրախ պատմում դրանց մասին։ 

Սեյրանը 44-օրյա պատերազմին մասնակցեց որպես տանկային վաշտի ավագ նշանառու օպերատոր: 

Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ, ինչպե՞ս շարժվել առաջ... Կարող եք այս մասին զրուցել Սեյրանի հետ աշխատարանի ժամանակ: 

ՈՒՍԱՆՈՒՂԻՆ աշխատարանների շարք է, որտեղ կարող եք ձեռք բերել ճգնաժամային իրողություններին դիմակայելու համար անհրաժեշտ հմտություններ, երիտասարդների դրական զարգացմանը վերաբերող գիտելիք և հմտություններ, ինչպես նաև մասնակցել երիտասարդներին վերաբերող քաղաքականության, ծառայությունների, երիտասարդների մասնակցության խնդիրներին վերաբերող քննարկումներին:

Երիտասարդական էքսպո 2023-ը կազմակերպել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` ակտիվորեն համագործակցելով երիտասարդների հետ Երևանում և 2023թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում, ինչպես նաև առցանց հարթակներում: Էքսպոն կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Այստեղ ներկայացված բովանդակությունը բացառապես հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

Location

ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ, 0001