Աշխատարան. Ինչպես ճանաչել հույզերը և չվախենալ դրանցից
Sat Nov 25, 2023 4:00 PM - Sun Nov 26, 2023 5:00 PM
ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ, 0001
Description
Որքա՞ն հեշտությամբ կամ դժվարությամբ է մարդը կարողանում է ճանաչել իր և այլոց հույզերը, մտադրությունները, մոտիվացիաները, ցանկությունները, ինչպե՞ս է կարողանում կառավարել դրանք և խնդիրներ լուծել: Այս մասին կարող եք սովորել և զրուցել ՈՒՍԱՆՈՒՂՈՒ հերթական աշխատարանում՝ կլինիկական հոգեթերապևտ, ԵՊՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Մհեր Նաղդալյանի արհեստավարժ ուղղորդմամբ:
ՈՒՍԱՆՈՒՂԻՆ աշխատարանների շարք է, որտեղ կարող եք ձեռք բերել ճգնաժամային իրողություններին դիմակայելու համար անհրաժեշտ հմտություններ, երիտասարդների դրական զարգացմանը վերաբերող գիտելիք և հմտություններ, ինչպես նաև մասնակցել երիտասարդներին վերաբերող քաղաքականության, ծառայությունների, երիտասարդների մասնակցության խնդիրներին վերաբերող քննարկումներին:
Երիտասարդական էքսպո 2023-ը կազմակերպել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` ակտիվորեն համագործակցելով երիտասարդների հետ Երևանում և 2023թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում, ինչպես նաև առցանց հարթակներում: Էքսպոն կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում:
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։
Այստեղ ներկայացված բովանդակությունը բացառապես հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:
Location
ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ, 0001