Skip to main content
  • Աշխատարան. Մտածողության հմտություններ
1 of 3

Աշխատարան. Մտածողության հմտություններ

Sun Nov 26, 2023 4:00 PM - 5:00 PM ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ, 0001

Աշխատարան. Մտածողության հմտություններ

Sun Nov 26, 2023 4:00 PM - 5:00 PM ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ, 0001

Need help?

Manage tickets

Հնարավո՞ր է էլ ավելի հմտանալ մտածողության մեջ: Փորձեք գտնել պատասխանը՝ միանալով Երևանի պետական համալսարանի դասախոս և կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի աշխատարանին՝ ՈՒՍԱՆՈՒՂՈՒ շրջանակներում: 

ՈՒՍԱՆՈՒՂԻՆ աշխատարանների շարք է, որտեղ կարող եք ձեռք բերել ճգնաժամային իրողություններին դիմակայելու համար անհրաժեշտ հմտություններ, երիտասարդների դրական զարգացմանը վերաբերող գիտելիք և հմտություններ, ինչպես նաև մասնակցել երիտասարդներին վերաբերող քաղաքականության, ծառայությունների, երիտասարդների մասնակցության խնդիրներին վերաբերող քննարկումներին:

Երիտասարդական էքսպո 2023-ը կազմակերպել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` ակտիվորեն համագործակցելով երիտասարդների հետ Երևանում և 2023թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում, ինչպես նաև առցանց հարթակներում: Էքսպոն կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Այստեղ ներկայացված բովանդակությունը բացառապես հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

Location

ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ, 0001