Աշխատարան. Ինչպե՞ս ապահովել կանանց և տղամարդկանց հարգալից և հավասար հաղորդակցությունը
Sun Nov 26, 2023 4:00 PM - 5:00 PM
ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ
Description
Երաժիշտ/երգահան, թարգմանիչ, հեղինակ, հանրային հարաբերությունների / հաղորդակցության մասնագետ և իվերջո, ԼԱՎ ԷԼԻ խմբի անդամ Մհեր Մանուկյանը պատրաստ է Ձեզ հետ կիսվել փոխադարձ հարգանքի և անձնական տարածքի պահպանության մասին իր մտքերով ու պատասխանել Ձեր հարցերին ՈՒՍԱՆՈՒՂՈՒ այս աշխատարանի ընթացքում:
ՈՒՍԱՆՈՒՂԻՆ աշխատարանների շարք է, որտեղ կարող եք ձեռք բերել ճգնաժամային իրողություններին դիմակայելու համար անհրաժեշտ հմտություններ, երիտասարդների դրական զարգացմանը վերաբերող գիտելիք և հմտություններ, ինչպես նաև մասնակցել երիտասարդներին վերաբերող քաղաքականության, ծառայությունների, երիտասարդների մասնակցության խնդիրներին վերաբերող քննարկումներին:
Երիտասարդական էքսպո 2023-ը կազմակերպել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` ակտիվորեն համագործակցելով երիտասարդների հետ Երևանում և 2023թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում, ինչպես նաև առցանց հարթակներում: Էքսպոն կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում:
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։
Այստեղ ներկայացված բովանդակությունը բացառապես հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:
Location
ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ