Skip to main content

Events list

2024թ. օգոստոսի 12-ին 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների շրջականներում կմեկնարկի «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի Երիտասարդական էքսպո 2024-ի երկրորդ օրը։ Միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ օրը՝ օգոստոսի 13-ին։ Էքսպոյի առաջին օրը մեկնարկել էր մայիսի 17-ին Երևանում։

Էքսպոյի նշանաբանն է «Հզորացրու, ոգեշնչիր, գործիր»։

Երիտասարդական էքսպո 2024-ի աշխատանքներին կարելի է ծանոթանալ էքսպոյի ինստագրամյան էջում՝ https://www.instagram.com/youthexpo2024/

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

Այստեղ ներկայացված բովանդակությունը բացառապես հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: