Skip to main content
  • PechaKucha Yerevan #56: Շնչող քաղաք
  • PechaKucha Yerevan #56: Շնչող քաղաք
1 of 3

PechaKucha Yerevan #56: Շնչող քաղաք

Wed 26 Aug 2026 8:20 PM - 10:00 PM Yandex Hall, 35 Moskovyan St

PechaKucha Yerevan #56: Շնչող քաղաք

Wed 26 Aug 2026 8:20 PM - 10:00 PM Yandex Hall, 35 Moskovyan St

Լսե՞լ ես պատմությունը մի միայնակ մարդու մասին, ով խորը դեպրեսիայի մեջ էր։ Մի օր նա ստանում է մի շատ պարզ նվեր՝ ծաղկամանի մեջ տնկված խորդենի։ Սկզբում ոչինչ առանձնահատուկ չի կատարվում․ պարզապես պատուհանագոգին հայտնվում է մի փոքրիկ բույս։ Բայց ժամանակի ընթացքում ինչ-որ բան սկսում է փոխվել։ Մարդը սկսում է խնամել բույսը, հետո նկատում է նրա շուրջ եղած խառնաշփոթը։ Նա սկսում է հավաքել սենյակը, վերադասավորել իրերը, մաքրել, գեղեցկություն հաղորդել տարածքին և աստիճանաբար վերականգնել կարգուկանոնը։ Բնության այդ փոքրիկ ներկայությունը դառնում է մտածելակերպի փոփոխության սկիզբը։

Հենց այս գաղափարի մասին է «Շնչող քաղաք» երեկոն։

Այս արագընթաց, տեսողական և ոգեշնչող միջոցառում է, որը մեկ հարկի տակ կհավաքի քաղաքային մտածողներին, բնապահպանության մասնագետներին, ճարտարապետներին, արվեստագետներին և ակտիվ քաղաքացիներին՝ միասին բացահայտելու, թե ինչպես է կանաչապատումը փոխակերպում քաղաքները՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև մարդկանց հուզական և սոցիալական կյանքում։

Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես են կանաչ տարածքները նվազեցնում օդի աղտոտվածությունը, փոխում մարդկանց վարքն ու քաղաքային առօրյան և ձևավորում նոր քաղաքային գեղագիտություն՝ նպաստելով մարդկանց միջև կապին, համայնքային զգացողությանը և բարեկեցությանը։

Երեկոն կազմակերպվում է Armenia Tree Project - ATP բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Շնորհակալություն Yandex Hall-ին մեզ հյուրընկալելու համար։

Location

Yandex Hall, 35 Moskovyan St